National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 12-15-ը ներառյալ Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Մեդիա քաղաքականության ֆորումին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 13-15-ը ներառյալ Քիշնեւ (Մոլդովայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 53-րդ եւ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստերին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 14-17-ը ներառյալ Բաթումի (Վրաստան) կգործուղվեն ՍԾՏՀ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ Արտակ Մանուկյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 15-18-ը ներառյալ Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի եւ Լիտվայի Հանրապետության խորհրդարանի հետ համատեղ կազմակերպվող ճանաչողական այցին մասնակցելու համար 2019 թ. մայիսի 12-19-ը ներառյալ Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը եւ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Տիգրան Ուլիխանյանը, Սոնա Ղազարյանը, Անուշ Բեղլոյանը, Լուսինե Բադալյանը, Սուրեն Գրիգորյանը, Մերի Գալստյանը:

Ամենամյա համաժողովին մասնակցելու համար Սանկտ Գալլեն (Շվեյցարիայի Համադաշնություն) են գործուղվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը (2019 թ. մայիսի 6-11-ը ներառյալ) եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը (2019 թ. մայիսի 8-11-ը ներառյալ):


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am